Զելենսկի. Պուտինը չի հաղթել, քանի դեռ Ուկրաինան չի գրավվել
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկի. Քանի դեռ Ուկրաինան չի գրավվել, Պուտինը չի հաղթել
8 ՍԵՊ 2025 09:09
Զելենսկի. Քանի դեռ Ուկրաինան չի գրավվել, Պուտինը չի հաղթել

Զելենսկի. Քանի դեռ Ուկրաինան չի գրավվել, Պուտինը չի հաղթել

8 ՍԵՊ 2025 09:09
Պուտինի նպատակը Ուկրաինայի դեմ պատերազմում երկրի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելն է, ասել է Ուկրաինայի նախագահը։ Ըստ Զելենսկիի՝ Ռուսաստանի նախագահն ուզում է լիովին օկուպացնել Ուկրաինան: Դա նրա համար հաղթանակ է։ Եվ քանի դեռ նա չի կարողանում դա անել, հաղթողը Կիևն է։
Նրա խոսքով՝ պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է ավելի մեծ ճնշում գործադրեն Պուտինի վրա։ Ուկրաինայի ղեկավարը մեկնաբանել է նաև Մոսկվայում խաղաղ բանակցություններ անցկացնելու Պուտինի առաջարկը։ «Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր հրթիռակոծվում է։ Ես չեմ կարող գնալ այդ ահաբեկչի մայրաքաղաք»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Պուտինի մարտավարությունն իր հետ ուղիղ բանակցությունները անընդհատ հետաձգելն է։
«Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ միայն Մոսկվայում, իսկ այլ վայրերում բանակցությունների խնդրանքները համարում է «ավելորդ»»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել