Զելենսկին պարգևատրել է Թրամփի ներկայացուցչին
Գրանցվել
Գրանցվել
Զելենսկին պարգևատրել է Թրամփի ներկայացուցչին
24 ՕԳՍ 2025 10:52
Զելենսկին պարգևատրել է Թրամփի ներկայացուցչին

Զելենսկին պարգևատրել է Թրամփի ներկայացուցչին

24 ՕԳՍ 2025 10:52
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ժամանել է Կիև և մասնակցել Անկախության օրվա հանդիսավոր միջոցառումներին։
Քելոգը ներկա է եղել Կիևի կենտրոնում՝ Սոֆիայի հրապարակում, Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով։
Բացի այդ, Քելոգի հետ միջոցառմանը մասնակցել են այլ երկրների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ, մասնավորապես՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Արտասահմանյան հյուրերի թվում էին Շվեդիայի, Դանիայի, Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի և Կանադայի պաշտպանության նախարարները, Մեծ Բրիտանիայի վետերանների հարցերով նախարարը։
Զելենսկին Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին պարգևատրել է իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշանով՝ «միջպետական ​​համագործակցության, Ուկրաինայի ինքնիշխանության ամրապնդման գործում հատուկ ներդրման» համար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել