Զելենսկի. Մեզ պետք է ԵՄ-ն, բայց մենք էլ ԵՄ-ին ենք պետք
Գրանցվել
Գրանցվել
Մեզ պետք է ԵՄ-ն, բայց մենք էլ ԵՄ-ին ենք պետք. Զելենսկի
24 ՕԳՍ 2025 07:59
Մեզ պետք է ԵՄ-ն, բայց մենք էլ ԵՄ-ին ենք պետք. Զելենսկի

Մեզ պետք է ԵՄ-ն, բայց մենք էլ ԵՄ-ին ենք պետք. Զելենսկի

24 ՕԳՍ 2025 07:59
Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է իր անկախության օրը: Օրվա առթիվ ուղերձում Վոլոդիմիր Զելենսկին խոսել է ՌՈւսաստանի հետ դեռ շարունակվող պատերազմի մասին:
«Ուկրաինան այլևս երբեք չի հարկադրվի ընդունել այն խայտառակությունը, որ ռուսները անվանում են փոխզիջում», - ասել է Զելենսկին: «Մեզ պետք է արդար խաղաղություն: Մեր ապագան որոշելու ենք միայն մենք», - ասել է Ուկրաինայի նախագահը Անկախության օրվա կապակցությամբ իր ուղերձում:
Զելենսկին վստահություն է հայտնել, որ պատերազմի ավարտին Ուկրաինան կստանա անվտանգության երաշխիքներ՝ «այնքան հզոր, որ աշխարհում ոչ ոքի մտքով անգամ չանցնի հարձակվել Ուկրաինայի վրա»: Մենք ասում ենք՝ «Մեզ պետք է ԵՄ»: Այո՛: Բայց մենք նրան ոչ պակաս ենք պետք: Եվ դա բոլորն են ընդունում: Այդպես են ընդունում Ուկրաինան: Ոչ թե որպես աղքատ ազգակից, այլ որպես հզոր դաշնակից», - ավելացրել է նա:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել