Ուկրաինան ակտիվացնում է բանակցությունները Ռուսաստանի հետ
Զելենսկին Ստամբուլում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցչի հետ. Ռուսաստանը չի մասնակցի
18 ՆՈՅ 2025 10:45
Զելենսկին Ստամբուլում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցչի հետ. Ռուսաստանը չի մասնակցի

Զելենսկին Ստամբուլում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցչի հետ. Ռուսաստանը չի մասնակցի

18 ՆՈՅ 2025 10:45
Ուկրաինան պատրաստվում է ակտիվացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները՝ մշակելով կոնկրետ լուծումներ, որոնք կառաջարկվեն միջազգային գործընկերներին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեղեկացնելով առաջիկա հանդիպման մասին։
«Մենք պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները և ունենք մշակված լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին», - նշել է Զելենսկին։ Նա հավելել է՝ նոյեմբերի 19-ին Թուրքիայում նախատեսված է հանդիպում, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Այս հայտարարությանը զուգահեռ, Կրեմլից հստակեցրել են, որ ռուսական կողմը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք քննարկումներին։
«Զելենսկու և Ուիթքոֆի Ստամբուլյան հանդիպումները տեղի կունենան առանց Ռուսաստանի մասնակցության։ Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչ կքննարկվի Ստամբուլում», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար