Զապորոժիեի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարման վերականգնում
Գրանցվել
Գրանցվել
Զապորոժիեի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարման վերականգնումը կտևի մեկ շաբաթ
19 ՀՈԿ 2025 08:45
Զապորոժիեի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարման վերականգնումը կտևի մեկ շաբաթ

Զապորոժիեի ԱԷԿ-ի էլեկտրամատակարարման վերականգնումը կտևի մեկ շաբաթ

19 ՀՈԿ 2025 08:45
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի արտաքին էլեկտրամատակարարման վերականգնմանն ուղղված վերանորոգման աշխատանքները կտևեն մոտավորապես մեկ շաբաթ։ Այս մասին, հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), հայտնում է ֆրանսիական Le Monde պարբերականը։
Գործակալության տվյալներով՝ մասնագետներն արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները՝ տարածքի ականազերծումից հետո։ Ներկայումս վերականգնվում են մայիսի 7-ին շարքից դուրս եկած էլեկտրահաղորդման գծի երկու մալուխները։ Առաջիկա հանգստյան օրերի ավարտին նախատեսվում է սկսել նաև այն հատվածի վերանորոգումը, որը վնասվել էր սեպտեմբերի 23-ին։ Հենց այդ վթարն էր հանգեցրել կայանի էլեկտրաէներգիայի լիակատար անջատմանը, ինչը լրջագույն ռիսկեր է ստեղծում միջուկային անվտանգության համար։
ՄԱԳԱՏԷ-ում հստակեցրել են, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ԶԱԷԿ-ի հարթակի շուրջը գտնվող օբյեկտներում, որտեղ հրետակոծությունների հետևանքով վնասվել են արտաքին էլեկտրահաղորդման գծերը։ Կայանի անվտանգ շահագործման համար կենսականորեն կարևոր է արտաքին սնուցման կայուն աղբյուրների առկայությունը, որոնք ապահովում են ռեակտորների սառեցման համակարգերի անխափան աշխատանքը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել