Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ հնարավոր է զինադադար հաստատվի
17 ՀՈԿ 2025 07:00

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ հնարավոր է զինադադար հաստատվի
17 ՀՈԿ 2025 07:00
Ուկրաինայի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման նպատակով ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին որոշումը կարող է կայացվել արդեն հոկտեմբերի 17-ին։
Հաղորդվում է, որ «լռության ռեժիմի» սահմանումը հնարավորություն կտա վերանորոգել դեպի կայան տանող վնասված երկու էլեկտրահաղորդման գծերը։ Դրանցից մեկը գտնվում է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքում, իսկ մյուսը՝ ուկրաինական կողմի վերահսկողության ներքո։ Այս քայլը կարևորվում է միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից։
«Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովը նշել է, որ սա բավականին բարդ որոշում է, որը պահանջում է արդարացի հավասարակշռություն։ «Այն շատ նախնական և միջանկյալ է, սակայն հնարավոր է, որ նման որոշում կյանքի կոչվի արդեն վաղը»,- հայտարարել է նա։
Ներկայումս Եվրոպայի խոշորագույն ատոմակայանը համարվող Զապորոժիեի ԱԷԿ-ը էլեկտրաէներգիա չի արտադրում։ Սակայն այն շարունակում է արտաքին էլեկտրամատակարարում ստանալ՝ միջուկային վառելիքի հովացումն ապահովելու և լուրջ վթարից խուսափելու համար։ Կայանի անվտանգ աշխատանքն ուղղակիորեն կախված է էլեկտրամատակարարման կայունությունից, ինչն էլ ավելի է կարևորում վնասված գծերի շուտափույթ վերականգնումը, ինչը չիրականացնելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ինչպես Ուկրաինայի և Ռուսաստանի, այնպես էլ՝ շրջակա երկրների համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել