«Արևմուտք-2025»․ ՌԴ-ի ռմբակոծիչների գործողությունները
Գրանցվել
Գրանցվել
«Արևմուտք-2025»-ի 2-րդ օրը․ ՌԴ-ն գործի է դրել հեռահար ռմբակոծիչներ
13 ՍԵՊ 2025 07:47
«Արևմուտք-2025»-ի 2-րդ օրը․ ՌԴ-ն գործի է դրել հեռահար ռմբակոծիչներ

«Արևմուտք-2025»-ի 2-րդ օրը․ ՌԴ-ն գործի է դրել հեռահար ռմբակոծիչներ

13 ՍԵՊ 2025 07:47
«Զապադ-2025» զորավարժությունների 2-ր օրը ՌԴ օդատիեզերական ուժերի Ту-22М3 հեռահար ռմբակոծիչների անձնակազմերը «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքում ավիահարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին: Խաղարկվել է պայմանական հակառակորդին ավիահարված հասցնելու դրվագ՝ կառավարման համակարգը խաթարելու և կարևորագույն օբյեկտները ոչնչացնելու սցենարով:
Մեկ այլ դրվագում ՌԴ Հյուսիսային նավատորմի մարտավարական խմբի կազմում ընդգրկված «Բաստիոն» ափամերձ հրթիռային համակարգերի անձնակազմերը, որոնք տեղակայված են Ֆրանց Իոսիֆի արշիպելագի Ալեքսանդրայի կղզում, «Օնիքս» թեւավոր հրթիռներով հրթիռային հարված են հասցրել ծովային թիրախին, որը նմանակում էր պայմանական հակառակորդի նավերի խմբավորումը:
Օբյեկտիվ վերահսկողության տվյալներով՝ նշանակված թիրախները ոչնչացվել են թեւավոր հրթիռների ուղիղ խոցումներով:
«Բաստիոն» ափամերձ հրթիռային համակարգերը՝ «Օնիքս» գերձայնային հականավային հրթիռներով, հնարավորություն են տալիս Արկտիկայում ստեղծել մուտքի և մանևրի սահմանափակման գոտիներ և ապահովել ափամերձ գոտու պաշտպանությունը՝ ավելի քան 600 կիլոմետր երկարությամբ: Դրանց տեղակայումը մարտական դիրքերում տևում է ընդամենը մի քանի րոպե: Ինքնուղղորդվող թեւավոր հրթիռը թիրախի ուղղությամբ շարժվում է ձայնի արագությունից 2,5 անգամ ավելի արագ, ընդ որում՝ այն գործնականում անխոցելի է ժամանակակից ՀՕՊ-ՀՀՀ համակարգերի համար և ընդունակ է խոցել ցանկացած տարողությամբ մարտական նավ՝ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին է մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ զորավարժությունը՝ «Արևմուտք-2025»-ը: Այս զորավարժությունը ընթացիկ տարում երկու երկրների զինված ուժերի համատեղ պատրաստության վերջին փուլն է:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել