Ալիև. Զանգիլանի երկաթուղին կավարտվի հաջորդ տարի
Գրանցվել
Գրանցվել
Զանգիլանի երկաթուղին կավարտվի հաջորդ տարի. Ալիև
21 ՕԳՍ 2025 11:10
Զանգիլանի երկաթուղին կավարտվի հաջորդ տարի. Ալիև

Զանգիլանի երկաթուղին կավարտվի հաջորդ տարի. Ալիև

21 ՕԳՍ 2025 11:10
Զանգիլան (օկուպացված Արցախի հարավային թև-խմբ․) տանող երկաթուղու շինարարությունն արդեն հաջողությամբ ընթանում է, և, հավանաբար, այն կավարտվի հաջորդ տարի։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահը՝ օկուպացված Արցախի Քարվաճառ քաղաքում բնակեցված անձանց հետ հանդիպման ժամանակ:
«Այժմ մենք ամբողջությամբ արդիականացնում ենք երկաթուղին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Հայաստանի տարածքում նույնպես նախատեսվում է երկաթուղու կառուցում», - նշել է Ալիևը:
Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը համարում է Բաքվի հերթական հաղթանակը՝ մոռանալով նշել, որ փաստացի հենց Բաքուն էր երկար ժամանակ հետաձգում այդ փաստաթղթի ստորագրումը կամ նախաստորագրումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել