Գյումրիի իրադարձություններին հետևում է Մոսկվան. Զախարովա
Գրանցվել
Գրանցվել
Զախարովան խոսել է Գյումրիի իրավիճակի մասին
23 ՀՈԿ 2025 13:13
Զախարովան խոսել է Գյումրիի իրավիճակի մասին

Զախարովան խոսել է Գյումրիի իրավիճակի մասին

23 ՀՈԿ 2025 13:13
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Գյումրիում տեղի ունեցող իրավիճակի զարգացմանը։ Ընդգծված ուշադրությունը հիմնավորում է նրանով, որ այն Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքն է, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմաբազան և Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը։
Զախարովան հիշեցրել է, որ Գյումրիի քաղաքային իշխանություններն ակտիվ գործակցություն են զարգացնում Դաշնության տարբեր մարզերի հետ։ Գյումրիում է գտնվում նաև «Պատվո բլուր» հուշահամալիրը, որը նվիրված է ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին։ Դիվանագետը շեշետել է, որ օգոստոսին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը Գյումրիին շնորհել է «1941–1945 թվականների Աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել