Զախարովան մեղադրել է Արևմուտքին. Ուկրաինական հակամարտություն
Գրանցվել
Գրանցվել
Զախարովան Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հակամարտությունը սրելու մեջ
2 ՀՈԿ 2025 12:39
Զախարովան Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հակամարտությունը սրելու մեջ

Զախարովան Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հակամարտությունը սրելու մեջ

2 ՀՈԿ 2025 12:39
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով՝ մեղադրելով Ուկրաինայի իշխանություններին և Արևմուտքին հակամարտությունը գիտակցաբար սրելու մեջ, ինչպես նաև անդրադարձել է եվրոպական մի շարք երկրների ինքնիշխանության հարցին և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ըստ Զախարովայի, նախագահ Զելենսկին և նրա արևմտյան հովանավորները հակամարտության կարգավորման կամք չունեն և շարունակում են Ռուսաստանի Դաշնության հետ դիմակայության գիտակցված էսկալացիայի քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ Կիևին չի հաջողվի հակամարտությունն ավարտին հասցնել զենքի միջոցով։ Մոսկվայի ներկայացուցիչը նաև մեղադրել է Լեհաստանին՝ նշելով, որ Վարշավան տարիներ շարունակ ապակայունացրել է իրավիճակն Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ առճակատում հրահրելու նպատակով։
Անդրադառնալով Կիևի ներքին քաղաքականությանը, Զախարովան այն որակել է որպես «հրեշավոր ապամարդկայնացում»՝ պնդելով, որ Ուկրաինայի իշխանությունները սպիտակեցնում են 84 տարի առաջ Բաբի Յառում տեղի ունեցած հանցագործությունները։
Զախարովայի քննադատության թիրախում են հայտնվել նաև եվրոպական մի շարք երկրներ։ Նրա խոսքով, Մոլդովայում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ երկիրը վերածվում է Արևմուտքի գաղութի։ Նույն համատեքստում նա հայտարարել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ինքնիշխանության մասին կարելի է խոսել միայն պայմանականորեն։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ պնդելով, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից՝ հայտարարելով Իրանի դեմ պատժամիջոցային բանաձևի «վերականգնման» մասին։ Զախարովան ընդգծել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արևմուտքի գործողությունները իրավաբանորեն առոչինչ են և այլ երկրների համար որևէ պարտավորություն չեն ստեղծում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել