Եվրախորհրդարանը ներկայացուցչություն է բացել Կիևում
Գրանցվել
Գրանցվել
Եվրախորհրդարանը Կիևում մշտական ներկայացուցչություն է բացել
17 ՍԵՊ 2025 16:35
Եվրախորհրդարանը Կիևում մշտական ներկայացուցչություն է բացել

Եվրախորհրդարանը Կիևում մշտական ներկայացուցչություն է բացել

17 ՍԵՊ 2025 16:35
Եվրոպական խորհրդարանը մշտական ներկայացուցչություն է բացել Կիևում։ ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերագույն ռադայում կայացած արարողության ժամանակ հայտարարել է, որ այդ քայլի նպատակն է խորացնել փոխգործակցությունը Կիևի հետ։ «Մենք կմնանք այստեղ, ամեն օր կաշխատենք ձեզ հետ»,- ասել է Մեցոլան։
Եվրախորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի վրա ճնշումը կպահպանվի։ Նախատեսվում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը շուտով կընդունվի, Մեցոլային հղում անելով, գրել է DW-ն։
Պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն մտադիր է արագ հրաժարվել ռուսական գազից ու նավթից և միջոցներ ձեռնարկել Մոսկվայի «ստվերային նավատորմի» դեմ, որն օգտագործվում է սահմանափակումները շրջանցելու համար։ Մեցոլան Կիևում հերթական անգամ վստահեցրել է, որ Եվրոպան Կիևին իր պայքարում միայնակ չի թողնի և որ ներկայումս քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ աշխատանքները համակարգելու նպատակով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել