Հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում քննարկվել է ԵՏՀ նիստում
Գրանցվել
Գրանցվել
ԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել է հայ վարորդների՝ ՌԴ-ում խնդիրների հարցը
24 ՀՈԿ 2025 15:03
ԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել է հայ վարորդների՝ ՌԴ-ում խնդիրների հարցը

ԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել է հայ վարորդների՝ ՌԴ-ում խնդիրների հարցը

24 ՀՈԿ 2025 15:03
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։
Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել