Մագնիսական փոթորիկներ և Արեգակի բռնկումներ Երկրի վրա
Երկրին սպասվում են մագնիսական փոթորիկներ և Արեգակի հզոր բռնկումներ
10 ՆՈՅ 2025 11:15
Երկրին սպասվում են մագնիսական փոթորիկներ և Արեգակի հզոր բռնկումներ

Երկրին սպասվում են մագնիսական փոթորիկներ և Արեգակի հզոր բռնկումներ

10 ՆՈՅ 2025 11:15
Նոյեմբերի 10-ին Երկրի վրա սպասվում են թույլ մագնիսական փոթորիկներ և Արեգակի ուժեղ բռնկումներ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայից։
«Պահպանվում է նոր, ուժեղ բռնկումների զգալի հավանականությունը՝ Երկրի համար բարձր ռիսկերով», - նշել են գիտնականները՝ հավելելով, որ վերջին մեկ օրում Արեգակի վրա տեղի է ունեցել ավելի քան 10 բռնկում։
Միևնույն ժամանակ, «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը հայտնել է, որ ավելի հզոր մագնիսական փոթորիկները Երկիրը կծածկեն արդեն երեքշաբթի օրը։
Նրա խոսքով՝ մոլորակին «կհասնի արեգակնային նյութի ավելի հզոր ամպ», որն առաջացել է նախորդ կիրակի օրը Արեգակի վրա գրանցված առավելագույն հնարավոր՝ X1,7 մակարդակի բռնկման հետևանքով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար