Հոկտեմբերի 12-ին Երևանը նշում է 2807-ամյակը
12 ՀՈԿ 2025 07:37

Հոկտեմբերի 12-ին Երևանը նշում է 2807-ամյակը
12 ՀՈԿ 2025 07:37
Հոկտեմբերի 12-ին, Էրեբունի-Երևանի տարեդարձի առթիվ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ամբողջ մայրաքաղաքը կվերածվի բաց բեմի։ Տարբեր համայնքներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
Մասնավորապես, կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Քաղաքի տարբեր հատվածներում՝ Նոր Նորքում, Արաբկիրում, Ավան համայնքում և Հրազդանի կիրճի տարածքում, կանցկացվեն տոնավաճառներ, ցուցահանդեսներ, բացօթյա պարեր և խաղեր երեխաների համար։
Երեկոյան կլինի գլխավոր միջոցառումը։ Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգը, հայ բեմի աստղերի մասնակցությամբ և տպավորիչ լույսային շոուով, որը կավարտվի շքեղ հրավառությամբ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել