Երևանը ձեռք կբերի 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ
18 ՍԵՊ 2025 13:16

Երևանը ձեռք կբերի 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ
18 ՍԵՊ 2025 13:16
Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և փոփոխություն կատարել, որով նախատեսվում է 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք բերել: Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարի օգտագործվող 30 տրոլեյբույսներին: Առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար վճարել 30 տոկոսը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել է՝ մրցույթը կայացել է, արդեն իսկ գնված 30 տրոլեյբուս կա, և 45 նոր տրոլեյբուսներով, որոնք Կառավարության աջակցությամբ կգնվեն, տրոլեյբուսային պարկը ամբողջությամբ կթարմացվի:
«Այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»,- նշել է Ավինյանը՝ հավելելով, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և կլինեն նոր գծերի մեջ:
Ինչ վերաբերում է վերելակներին, մինչև այս տարվա վերջ 507 վերելակ է փոխվելու Երևանում: «Եվս 3 տարի այս նույն տեմպը պահպանելով, երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով՝ Երևան քաղաքում վերելակային ֆոնդը կրկին վերազինում ենք, և հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»,- ասել է նա:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել