Երևանում զենք-զինամթերք է հայտնաբերվել գերեզմանատան մոտ
23 ՍԵՊ 2025 12:09

Երևանում զենք-զինամթերք է հայտնաբերվել գերեզմանատան մոտ
23 ՍԵՊ 2025 12:09
Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Զեյթունի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել:
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 391 փամփուշտ, պայթուցիչներ, նռնակ, որսորդական հրացան և ինքնաձիգի մասեր:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել