Փլուզում Շիրակի փողոցում. Կա տուժած
Շիրակի փողոցում փլուզվել է դաշնամուրի չգործող գործարանի շենքը․ կա մեկ տուժած
1 ԴԵԿ 2025 09:53
Շիրակի փողոցում փլուզվել է դաշնամուրի չգործող գործարանի շենքը․ կա մեկ տուժած

Շիրակի փողոցում փլուզվել է դաշնամուրի չգործող գործարանի շենքը․ կա մեկ տուժած

1 ԴԵԿ 2025 09:53
Դեկտեմբերի 1-ին, ժամը 10։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։
Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար