Տիգրան Ավինյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ
22 ՍԵՊ 2025 12:46

Տիգրան Ավինյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ
22 ՍԵՊ 2025 12:46
Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան և հանդիպել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։
Երկու քաղաքապետները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը։
«Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև կան բարիդրացիական հարաբերություններ։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ դրանք խորացնելու և ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Երբ գալիս եմ Երևան, միշտ ինձ զգում եմ ինչպես տանը։ Համոզված եմ, որ մեր քաղաքների միջև ակտիվ համագործակցությունը շարունակվելու է նաև ապագայում, և մենք կկարողանանք իրականացնել բազմաթիվ կարևոր նախագծեր», — ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել