Երևանի եկամուտներն աճել են 17 մլրդ դրամով
Երևանի եկամուտներն աճել են 17 մլրդ դրամով
17 ՆՈՅ 2025 08:41
Երևանի եկամուտներն աճել են 17 մլրդ դրամով

Երևանի եկամուտներն աճել են 17 մլրդ դրամով

17 ՆՈՅ 2025 08:41
Երևանի սեփական եկամուտները 2025 թվականի առաջին տասը ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են ավելի քան 17 միլիարդ դրամով։ Այս մասին նոյեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մայրաքաղաքը վերջին շրջանում «բացառիկ տեմպերով» է ավելացրել իր եկամուտները։
Նիստի ընթացքում քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց, որ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համար պլանավորված 72.2 միլիարդ դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 70.1 միլիարդ դրամ՝ կատարողականը կազմելով 97%։ Ըստ նրա, թերհավաքագրման հիմնական պատճառը փոխադրավարձի գծով եկամուտների պակասն է եղել։
Արձագանքելով զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մոտ մեկ տարվա ընթացքում Երևանը իր սեփական եկամուտներն ավելացրել է 32%-ով, իսկ վերջին երեք տարվա ընթացքում դրանք գրեթե եռապատկվել են։
«Այս ֆինանսական միջոցների հաշվին է, որ տեղի են ունենում այն աշխատանքները, որոնց մենք ականատես ենք լինում։ Ոչ միայն բակային աշխատանքները, այլև շատ և շատ այլ հիմնանորոգման աշխատանքներ այգիներում, փողոցներում», - ասաց նա՝ ընդգծելով, որ այս ամենը հնարավոր է դարձել եկամուտների աճի շնորհիվ։
Միևնույն ժամանակ, քաղաքապետը կարևորեց, որ այս եկամուտները դեռևս ուղղակիորեն փոխկապակցված չեն երկրի ընդհանուր տնտեսական աճի հետ և այս ուղղությամբ անելիքներ կան։ Նա անդրադարձավ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման համար նախատեսվող կարևորագույն բարեփոխմանը՝ ֆինանսական ապակենտրոնացմանը։
«Ֆինանսական ապակենտրոնացման հարկերից մասհանումների օրենսդրական նախաձեռնության մասին է խոսքը, որով ոչ միայն Երևան քաղաքը, այլ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր մնացած համայնքները կունենան հնարավորություն՝ ոչ թե ուղղակի գոյատևման և պահպանման տրամաբանությամբ առաջնորդվել, այլ էական զարգացման հնարավորություն կստեղծի բոլորի համար», - նշեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ այս բարեփոխումը թույլ կտա համայնքներին ոչ միայն պահպանել ու վերակառուցել առկա ենթակառուցվածքները, այլև ստեղծել նորերը՝ դրանով իսկ խթանելով համաչափ զարգացումը ամբողջ երկրում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար