Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
7 ՀՈՒԼ 2025 08:21

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
ՇՏԱՊ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7 ՀՈՒԼ 2025 08:21
Հուլիսի 8-ին և 9-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ը, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Դադարեցումը պայմանավորված է Երևանի հեռուստաաշտարակի լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել