Հրդեհ Ծարավ Աղբյուրում․ 350 բնակիչ տարհանվել է | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Խոշոր հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում․ 350 բնակիչ տարհանվել է
27 ՀՈՒՆ 2025 05:29
Խոշոր հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում․ 350 բնակիչ տարհանվել է

Խոշոր հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում․ 350 բնակիչ տարհանվել է

27 ՀՈՒՆ 2025 05:29
Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:
Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել է 350 բնակիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։ Այրվել են վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ և բնակարաններ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել