Բաքվի պայմանները և Երևանի պատասխանները | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Երբ կսկսվի երկաթուղու կառուցումը․ մանրամասնել է վարչապետի խոսնակը
21 ՀՈՒԼ 2025 09:40
Երբ կսկսվի երկաթուղու կառուցումը․ մանրամասնել է վարչապետի խոսնակը

Երբ կսկսվի երկաթուղու կառուցումը․ մանրամասնել է վարչապետի խոսնակը

21 ՀՈՒԼ 2025 09:40
Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Երևանն ու Բաքուն ավելի քան մոտ են դրա ստորագրմանը։ Միևնույն ժամանակ, նա համաձայնագրի նախաստորագրման կոնտեքստում շարունակել է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը։ «Արմենպրեսը» ՀՀ վարչապետի խոսնակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հայկական կողմի համար ընդունելի՞ տարբերակ է այս փուլում համաձայնագրի նախաստորագրումը։
«ՀՀ վարչապետը նույնպես հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մեխանիզմների լուծարմանը եւ Խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրմանը, ՀՀ համար դա հասկանալի օրակարգ է, եւ հիմա ակտիվ քննարկումներ են գնում, թե ինչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված հարցին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ եթե Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ Սահմանադրական դատարանը այն Սահմանադրությանը հակասող ճանաչի, վարչապետն ինքը ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի»,- նշել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին քննարկումներ է մեկնարկել դեռևս 2018-2020 թվականներին եւ այժմ այդ հարցն ակտիվ ինստիտուցիոնալ քննարկման փուլում է։
«Բայց դա ՀՀ ներքին օրակարգի հարց է եւ կապ չունի Ադրբեջանի հետ բանակցությունների հետ»,- հավելել է Նազելի Բաղդասարյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել