Երևանի Լենինգրադյան փողոցը կդառնա Քըրքորյան
Գրանցվել
Գրանցվել
Երևանի Լենինգրադյան փողոցը կկրի Քըրք Քըրքորյանի անունը
22 ՀՈԿ 2025 10:25
Երևանի Լենինգրադյան փողոցը կկրի Քըրք Քըրքորյանի անունը

Երևանի Լենինգրադյան փողոցը կկրի Քըրք Քըրքորյանի անունը

22 ՀՈԿ 2025 10:25
Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը կանվանափոխվի։ Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստի օրակարգում է։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ « Քըրք Քըրքորյան փողոց»»,- նշված է նախագծում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել