Երևան-Կապան չվերթների դադարեցում. մինչև 4 ամիս
Գրանցվել
Գրանցվել
Երևան–Կապան–Երևան չվերթերը ժամանակավոր դադարեցվել են
3 ՍԵՊ 2025 14:50
Երևան–Կապան–Երևան չվերթերը ժամանակավոր դադարեցվել են

Երևան–Կապան–Երևան չվերթերը ժամանակավոր դադարեցվել են

3 ՍԵՊ 2025 14:50
Սեպտեմբերի 2–ին Երևան–Կապան–Երևան ավիաուղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին։ Այդ մասին «Սյունիք» TV–ին ասել է ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։ «Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ` ուղևորների և թռիչքների անվտանգությունը համար, դա գերակա պահանջը, որին մենք անվերապահորեն հետևում ենք։ Մեր կողմից ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ փոխարինող օդանավ գտնելու, բացը լրացնելու համար»,- նշել է Վարդանյանը։
Նույն աղբյուրի համաձայն, օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական Էլ 410-ը կվերսկսի թռիչքները։
Ինքնաթիռը միայն 2025 թվականի հունվար– սեպտեմբեր ամիսներին իրականացրել է 95 չվերթ, տեղափոխել 2096 ուղևոր, սա 19 չվերթով ավելի է, քան 2024թ–ին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել