Ալիևին ու Էրդողանին հաջորդ տարի հրավիրել են Երևան
27 ՀՈԿ 2025 13:13

Ալիևին ու Էրդողանին հաջորդ տարի հրավիրել են Երևան
27 ՀՈԿ 2025 13:13
Երևանը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի ՀՀ-ում կայանալիք  Եվրոպական քաղաքական  համայնքի գագաթնաժողովին։ Հրավերն արվել է դեռ բանավոր։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ճեպազրույցի ընթացքում Միրզոյանը նշել է, որ փաստաթղթային հրավերներ դեռևս չեն ուղարկել:    
Արդյոք Ալիևն ու Էրդողանը կժամանեն Երևան։ Հարցին ի պատասխան ՀՀ արտգործնախարարը նշել է, որ  դետալները քննարկելու առիթ դեռ չի եղել:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել