Երևանի Լենինգրադյան փողոցը՝ Քըրք Քըրքորյան
Գրանցվել
Գրանցվել
Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանվեց Քըրք Քըրքորյանի անունով
23 ՀՈԿ 2025 07:43
Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանվեց Քըրք Քըրքորյանի անունով

Երևանի Լենինգրադյան փողոցը վերանվանվեց Քըրք Քըրքորյանի անունով

23 ՀՈԿ 2025 07:43
Ավագանին ընդունեց Երևանի «Լենինգրադյան» փողոցը անվանափոխելու մասին որոշումը։ Հետայսու այն կկրի ազգային բարերար Քըրք Քըրքորյանի անունը։
Նախագիծը ավագանու նիստին ներկայացրել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծիք է հայտնել, թե որոշումը քաղաքական բաղադրիչ ունի, և խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանը հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախաձեռնությանը, և կարծիք հայտնեց, թե պետք չէ հարցը քաղաքականացնել:
Նախագիծը հաստատվեց ձայների Կողմ - 37, Դեմ - 2, Ձեռնպահ -18 հարաբերակցությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել