Երևանը 45 նոր տրոլեյբուս է գնել Չինաստանից
Երևանը 45 նոր տրոլեյբուս է գնել Չինաստանից
21 ՆՈՅ 2025 06:36
Երևանը 45 նոր տրոլեյբուս է գնել Չինաստանից

Երևանը 45 նոր տրոլեյբուս է գնել Չինաստանից

21 ՆՈՅ 2025 06:36
Երևանի քաղաքապետարանը Չինաստանից 45 նոր տրոլեյբուս է գնել, Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։ Յուրաքանչյուր մեքենայի արժեքը 96 մլն դրամ է, պայմանագրի ընդհանուր արժեքը` մոտ 4,3 մլրդ դրամ։
Ըստ պայմանագրի տրոլեյբուսները պետք է տեղավորեն առնվազն 85 մարդ, նստատեղերի քանակը 25+3: Դրանք պետք է հագեցած լինեն ծալովի թեքահարթակներով` անվասայլակներով մարդկանց համար:
Քաղաքապետարանում ավելի վաղ հայտարարել էին, որ տրոլեյբուսների նոր խմբաքանակը կփոխարինի 30 «ԼիԱԶ» մակնիշի տրոլեյբուսներին, որոնք շահագործվում են արդեն շուրջ 20 տարի: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կշահագործվի 75 նոր տրոլեյբուս։
Սեպտեմբերին կառավարությունը մոտ 2 մլրդ 138 մլն դրամ է հատկացրել նոր տրոլեյբուսների և Երևանի բարձրահարկ շենքերի համար նոր վերելակների ձեռքբերման համար կանխավճարի համար:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար