Երևանի բյուջեն վնաս է կրել տրանսպորտի բոյկոտի պատճառով | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Տրանսպորտի բոյկոտի պատճառով Երևանի բյուջեն 5 մլրդ դրամի վնաս է կրել․ Ստեփանյան
15 ՀՈՒԼ 2025 06:59
Տրանսպորտի բոյկոտի պատճառով Երևանի բյուջեն 5 մլրդ դրամի վնաս է կրել․ Ստեփանյան

Տրանսպորտի բոյկոտի պատճառով Երևանի բյուջեն 5 մլրդ դրամի վնաս է կրել․ Ստեփանյան

15 ՀՈՒԼ 2025 06:59
ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևան քաղաքի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար։ Այդ մասին գրել է Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
«2025թ հունվար-հունիս ամիսներին տրանսպորտի հավաքագրումը պակասել է 5 մլրդ դրամով՝ քաղաքացիների արդարացված բոյկոտի արդյունքում։ Տուգանող «հսկիչների» մուտքը տրանսպորտ հակառակ էֆեկտն է տալու»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում, նախատեսում է խստացնել վճարումների հարցում վերահսկողությունը։ Դրա համար օրենսդրական հիմքն արդեն կա։ բոյկոտող, երթևեկության համար չվճարող քաղաքացիները կտուգանվեն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել