Առևանգման կեղծ ահազանգ N50 ավտոբուսում. պաշտոնական արձագանք
3 ՆՈՅ 2025 17:21

Առևանգման կեղծ ահազանգ N50 ավտոբուսում. պաշտոնական արձագանք
3 ՆՈՅ 2025 17:21
Նոյեմբերի 2-ին միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Այդ մասին հայտնում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ 
Ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքներ, ապա զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է։  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդն այսօր տվել է հանցագործության մասին  հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները՝ ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին»,- գրում է խոսնակը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել