Երեխաներն ընդդեմ ծնողների, անգամ՝ սպանության փորձ․ ո՞րն է չարիքի արմատը
20 ՆՈՅ 2025 17:09

Երեխաներն ընդդեմ ծնողների, անգամ՝ սպանության փորձ․ ո՞րն է չարիքի արմատը
20 ՆՈՅ 2025 17:09
Լոռիում անչափահաս պատանին դանակով փորձել է սպանել հորը։ Պատճառն ըստ քննչական կոմիտեի՝ այն է, որ տղամարդը կնոջը պարբերաբար վիրավորանքներ հասցրել, ծեծի ենթարկել։ Տղան դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հոր մարմնի տարբեր մասերին, բայց վերջինս արթնացել է և խլել դանակը որդու ձեռքից։
Նորություն չէ, որ ծնողների վարքագիծն ուղղակիորեն անդրադառնում է երեխայի հոգեկան վիճակի, և առհասարակ, ճակատագրի վրա։ Մասնագետներն ասում են՝ երբ ֆիզիկական բռնություն է կիրառվում երեխայի նկատմամբ կամ ծնողների միջև, արդյունքում զայրույթ է կուտակվում երեխայի ներսում, որը պետք է ինչ-որ կերպով արտահայտվի։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար