Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը
Գրանցվել
Գրանցվել
Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը
2 ՍԵՊ 2025 07:33
Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը

Եռաբլուրում բացվեց «Արցախի կանչ» հուշարձանը

2 ՍԵՊ 2025 07:33
Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման օրը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և այլ հոգևորականներ օծել են Եռաբլուրում կառուցված «Արցախի կանչ» հուշարձանը։
Բացման արարողությանը ներկա են եղել Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, ՀՀ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների հարազատներ և պարզապես արցախցիներ, որոնք փորձել են ինչ-որ կերպ հիշարժան դարձնել Սեպտեմբերի 2-ը։
«Արցախը համարվում էր թոկ Հայաստանի Հանրապետության վզին, որից պետք էր ազատվել, որպեսզի ստանանք հնարավորություն, որպեսզի պահենք Հայաստանի Հանրապետությունն ու նրա ինքնիշխանությունը»-, Եռաբլուրում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Քանդակի հեղինակ արցախցի քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը մանրամասնել է, թե ինչ է իրենց ներկայացնում հուշակոթողը։
«Ամենից կարևորն ինձ համար Տատն ու Պապն են, որ մեկն այն կողմ է նայում, մյուսը այս գերեզմաններին, և իրենց թոռնիկի հետ միասին հասել են այստեղ։ Ինձ թվում է` իրենք էլի վերադառնալու են Արցախ։ Արցախյան արմատը չի չորանում և միշտ մնալու է հողի մեջ»,- ասել է նա։
Նախքան հուշարձանի բացումը լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Հուշարձանը կառուցվել է իր ընտանիքի միջոցներով։
Նաև պատմել է, որ ընթացքում պետական մարմիններից զգուշացումներ է ստացել, իսկ բացման օրը տարածքում էլեկտրականության մատակարարման ընդհատումը համարում է միտումնավոր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել