ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը եզրափակիչ փուլում է
22 ՍԵՊ 2025 11:53

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը եզրափակիչ փուլում է
22 ՍԵՊ 2025 11:53
Հայաստան այցելած ԵՄ առաքելությունների աշխատանքը դրական ազդեցություն է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի վրա։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանն ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարը ԵՄ պաշտոնյային է ներկայացրել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը սահմանների կառավարման, տեղահանված անձանց վերաինտեգրման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
Հանձնակատար Կոսը կարևորել է ՀՀ ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը դրանց իրականացման գործում։ Նա նշել է ԵՄ-ի կողմից ավելի քան 200 մլն եվրո աջակցության մասին։ Ի թիվս այլ ոլորտների աջակցությունն ընդգրկելու է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր հենասյունային ուղղություններից՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Հանձնակատարը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգող դերը վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը վերջնականացման փուլում է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, «Դիմակայունության և զարգացման պլանի» ֆինանսական և գործառնական բաղադրիչների համադրման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել