Թրամփը խաբում է Եվրոպային. կա՞ կասկած
Գրանցվել
Գրանցվել
Եվրոպան կասկածում է, որ Թրամփը ցանկանում է խաբել իրեն
18 ՍԵՊ 2025 13:22
Եվրոպան կասկածում է, որ Թրամփը ցանկանում է խաբել իրեն

Եվրոպան կասկածում է, որ Թրամփը ցանկանում է խաբել իրեն

18 ՍԵՊ 2025 13:22
Եվրոպացի դիվանագետները կասկածում են, որ Թրամփը միտումնավոր առաջ է քաշել անկատարելի պահանջներ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները խափանելու համար: Այս մասին գրում է Wall Street Journal-ը: Վաշինգտոնը պահանջում է, որ ԵՄ-ն ամբողջությամբ հրաժարվի ռուսական նավթի և գազի գնումներից, ինչպես նաև սահմանի մաքսատուրքեր Չինաստանից և Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա:
Եվրոպայի համար սա հարված է խոցելի կետին, քանի որ էներգետիկ կախվածությունը դեռևս լուրջ խնդիր է: Բացի այդ, Չինաստանի հետ կապերի խզումը, ինչպես պահանջում է Թրամփը, ծանր հարված կհասցնի ԵՄ տնտեսությանը: Ավելին, ԵՄ-ում բոլոր որոշումները ընդունվում են միաձայն, իսկ Թրամփի սիրելի Բուդապեշտը ցանկություն չունի հրաժարվելու ռուսական նավթից:
Հունգարիան և Սլովակիան արդեն հայտարարել են, որ վետո կդնեն ցանկացած նախաձեռնության վրա, որը սպառնում է իրենց տնտեսություններին: ԵՄ-ում նաև կասկածում են, որ Թրամփը կարող է հետապնդել առևտրային նպատակներ՝ փորձելով ստիպել Եվրոպային ավելի շատ ամերիկյան հեղուկ բնական գազ գնել:
Զուգահեռ, մտավախություններ կան, որ ոչ ամբողջական ծավալով կիրառվելու դեպքում՝ պատժամիջոցների նոր փաթեթը Ռուսաստանի վրա չի թողնի ակնկալվող ազդեցությունը։ Առավել ևս, որ Մոսկվան անցած ամիսների ընթացքում հասցրել է հարաբերությունները նկատելի բարելավել Հնդկաստանի ու Չինաստանի հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել