Եվրամիությունը և ԱՄՆ-ը քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
17 ՍԵՊ 2025 06:22

Եվրամիությունը և ԱՄՆ-ը քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
17 ՍԵՊ 2025 06:22
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «լավ զրույց» է ունեցել՝ լրացուցիչ միջոցառումների միջոցով Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համատեղ աշխատանքի վերաբերյալ։ Այդ մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
«Հանձնաժողովը շուտով կներկայացնի իր պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը կթիրախավորի կրիպտոարժույթները, բանկերը և էներգետիկան», - հավելել է ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը «կառաջարկի արագացնել ռուսական վառելիքի ներմուծման փուլային դադարեցումը»։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրահանձնաժողովի պատժամիջոցների վերաբերյալ առաջարկները ներկայացվում են ԵՄ անդամ պետություններին քննարկման և հաստատման համար։
Պատժամիջոցների փաթեթի հաստատումը պահանջում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։
Այս հարցում հիմնական խոչընդոտներից մեկը Հունգարիայի դիրքորոշումն է, որը զգալի կախվածություն ունի Ռուսաստանից ներմուծվող էներգակիրներից։ Հունգարիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ հասկացողությամբ է վերաբերվում ռուսական էներգակիրների ներմուծմանը, քան ԵՄ-ն։
ԱՄՆ-ն կոչ է անում Եվրոպային ամբողջությամբ դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումը՝ նախքան Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցներին աջակցելը, սակայն, ինչպես հայտարարել է ԵՄ գործերով նախարար Յանոշ Բոկան, ի տարբերություն ԵՄ-ի, Վաշինգտոնը ճանաչում է «Հունգարիայի և Սլովակիայի ծովային ելք չունեցող հատուկ դիրքը», գրում է Euractiv-ը:
Նա հավելել է, որ Բուդապեշտը այս հարցով «ուղղակի կապ» է պահպանում Վաշինգտոնի հետ՝ «ոչ թե մամուլի միջոցով»: Ամերիկացիները «դրան վերաբերվում են ավելի մեծ հասկացողությամբ, քան մեր եվրոպական գործընկերները»:
Նաև այս ամենի հաշվարկով, շատ փորձագետներ վստահ չեն, թե ԵՄ պատժամիջոցների հերթական փաթեթը կհաջողվի արագ համաձայնեցնել, իսկ համաձայնեցնելու պարագայում էլ այն չի ունենա սպասված ազդեցությունը, քանի որ Ռուսաստանն արդեն իմունիտետ ունի պատժամիջոցների նկատմամբ ու նաև փորձ՝ այդ պատժամիջոցները շրջանցելու հարցում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել