Եվրամիությունն առաջարկում է «անօդաչուների պատ» ստեղծել
19 ՍԵՊ 2025 08:12

Եվրամիությունն առաջարկում է «անօդաչուների պատ» ստեղծել
19 ՍԵՊ 2025 08:12
Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը սեպտեմբերի 19-ին հայտարարել է, որ մտադիր է հաջորդ շաբաթ խորհրդակցություններ անցկացնել պաշտպանության նախարարների հետ՝ ԵՄ-ի արևելյան սահմանի երկայնքով «անօդաչուների պատ» ստեղծելու շուրջ։ Նախագծի իրագործումը հրատապ է դարձել Լեհաստանի տարածք Ռուսաստանի անօդաչուների ներթափանցման ֆոնին: Կուբիլիուսը նշել է, որ Եվրոպական Միության որոշ երկրներ արդեն քննարկում էին անօդաչուների դեմ պաշտպանության գծի գաղափարը, և այժմ ԵՄ-ի գործադիր մարմինը ցանկանում է գաղափարը հնարավորինս արագ իրականություն դարձնել:
Վերլուծաբաններն ու պաշտոնյաները ասել են, որ ներթափանցումը բացահայտել է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի կարողությունների բացը անօդաչուների դեմ պաշտպանվելու հարցում, թեև Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը խոցել են մի քանիսը: «Մենք իրականում ցանկանում ենք առաջ շարժվել շատ, շատ ինտենսիվ և արդյունավետ պատրաստություններով՝ այդ բացը լրացնելու համար, որը իրականում շատ վտանգավոր է մեզ համար... այնքան արագ, որքան կարող ենք անել»,- ասել է Կուբիլիուսը:
Նա նշել է, որ Արևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների հետ վիդեոկոնֆերանս կանցկացնի այդ նախագծի շուրջ։ Քննարկմանը կմասնակցի նաև Ուկրաինայի ներկայացուցիչը, որը կարող է կիսվել Ռուսաստանի 2022 թվականի ներխուժումից հետո սկսված պատերազմում ստացած հակադրոնային պայքարի փորձով: «Ես երկու օր առաջ վերադարձա Կիևից, և մենք խոսում էինք և՛ կառավարության, և՛ արդյունաբերության հետ։ Նրանք ցանկանում են կիսվել իրենց փորձով և գիտելիքներով»,- վստահեցրել է ԵՄ պաշտպանության հանձնակատարը:
Ըստ Կուբիլիուսի, քննարկումները դեռ սկզբնական փուլում են, բայց նա պատկերացնում է նախագիծը որպես սենսորների, տարբեր զենքերի և խանգարիչ համակարգերի խառնուրդ, որոնք կգտնեն և կչեզոքացնեն ԵՄ տարածք մուտք գործող անօդաչուները: Ծրագրի իրականացման արժեքի ու ժամկետների մասին բարձրաստիճան պաշտոնյան դեռ մանրամասներ չի հրապարակել։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել