ԵՄ-ն դիտարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցների հնարավորությունը
17 ՍԵՊ 2025 16:01

ԵՄ-ն դիտարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցների հնարավորությունը
17 ՍԵՊ 2025 16:01
Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է կասեցնել Իսրայելի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի գործողությունը։ Այս առևտրային համաձայնագիրը վերաբերում է Իսրայելի՝ մոտ 5,8 միլիարդ եվրոյի արտահանմանը, գրում է Reuters-ը։ Առաջարկը ներկայացվել է Գազայի հատվածում պատերազմի կապակցությամբ, սակայն ներկայումս այն բավարար աջակցություն չունի ԵՄ երկրների շրջանում՝ ընդունվելու համար։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը նաև առաջարկել է պատժամիջոցների փաթեթ սահմանել երկու իսրայելցի նախարարների, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման 10 բարձրաստիճան անդամների դեմ։
Հիշեցնենք, որ Եվրոպական միությունը Իսրայելի խոշորագույն առևտրային գործընկերն է։ ԵՄ տվյալների համաձայն՝ անցյալ տարի նրանց միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 42,6 միլիարդ եվրո։ Եթե ազատ առևտրի համաձայնագիրը կասեցվի, Իսրայելը կբախվի մաքսատուրքերի՝ նույն մակարդակով, ինչ այն երկրները, որոնք չունեն առևտրային համաձայնագիր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել