Եկատիրինբուրգում 50 ադրբեջանցի է բերման ենթարկվել, երկուսը՝ զոհվել
28 ՀՈՒՆ 2025 09:02

Եկատիրինբուրգում 50 ադրբեջանցի է բերման ենթարկվել, երկուսը՝ զոհվել
28 ՀՈՒՆ 2025 09:02
Ադրբեջանի Արտգործ նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Եկատերինբուրգում ձերբակալություններ են իրականացվել նախորդ տարիների սպանությունների գործերով: Սվերդլովսկի մարզի Քննչական կոմիտեի և ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունները ՌԲԿ-ին հայտնել են, որ «անցկացվել է միջոցառումների համալիր՝ նախորդ տարիների հանցագործությունների մասին քրեական գործերի քննության շրջանակներում»:
Ըստ ազբյուրի, նախօրեին Եկատերինբուրգում իրավապահները ձերբակալել են ավելի քան 50 ադրբեջանցու, որոնցից ոմանք ազատ են արձակվել հետաքննական գործողություններից հետո: Ձերբակալվածների շրջանում փնտրում էին մարդասպան, հայտնում է գործակալությունը: Ձերբակալությունները կապված են 2001 թվականին առևտրականի սպանության մասին չբացահայտված քրեական գործի հետ:
Trend-ը գրում է, որ հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ավելի քան տասը բնակարաններում, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, ռեյդ է անցկացվել: Ծնունդով Աղդամից Սաֆարովների ընտանիքի անդամների մեծ մասը ձերբակալվել է: Հաշվառման ընթացքում մահացել են երկու եղբայրներ՝ Զիեդդին և Հուսեյն Սաֆարովները: Եվս երեք մարդ հոսպիտալացվել է:
Թեմային անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Բաքվից Ռուսաստանին կոչ են արել հետաքննել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները:«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կանցկացնի այս գործի շտապ հետաքննություն և կարճ ժամկետներում պատասխանատվության կենթարկի այս անընդունելի բռնության համար մեղավորներին»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել