Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 9 աստիճանով
8 ՀՈԿ 2025 10:34

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 9 աստիճանով
8 ՀՈԿ 2025 10:34
Աշունը Հայաստանում իր իրավունքների մեջ է մտնում։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի և 13-ի գիշերը և առավոտյան, 11-12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ը աստիճանաբար կնվազի 5-9 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ին, 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել