Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
14 ՆՈՅ 2025 05:14

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
14 ՆՈՅ 2025 05:14
Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Գիշերը լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ին նույնքան կբարձրանա։
Երևանում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել