Տեղումներ Հայաստանում. Նոյեմբերի 15-17
Գրանցվել
Գրանցվել
Նոյեմբերի 15-17-ը սպասվում են տեղումներ
15 ՆՈՅ 2025 07:46
Նոյեմբերի 15-17-ը սպասվում են տեղումներ

Նոյեմբերի 15-17-ը սպասվում են տեղումներ

15 ՆՈՅ 2025 07:46
Հանրապետության առանձին շրջաններում նոյեմբերի 15-17-ը սպասվում են կարճատև տեղումներ։ Լեռնային գոտիներում գիշերը տեղումները կլինեն ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ին և 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում նոյեմբերի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ըստ օդերևութաբանների, եղանակային փոփոխությունների պատճառն այս օրերին հանրապետության տարածք մտնող ցիկլոնն է լինելու։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել