Տաք եղանակ Հայաստանում. Գագիկ Սուրենյանի կանխատեսումը
Սպասվում է տաք և արևառատ տասնօրյակ. Գագիկ Սուրենյան
17 ՆՈՅ 2025 07:59
Սպասվում է տաք և արևառատ տասնօրյակ. Գագիկ Սուրենյան

Սպասվում է տաք և արևառատ տասնօրյակ. Գագիկ Սուրենյան

17 ՆՈՅ 2025 07:59
Առաջիկա 10 օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների և տաք եղանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքը գտնվել է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ, ինչի հետևանքով առանձին շրջաններում կարճատև անձրևներ են տեղացել։ Սակայն, ինչպես նշել է Սուրենյանը, առաջիկա ժամերից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից։
«Այն իր տեղը կրկին զիջում է հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնք մինչև ամսվա վերջին օրեր կմնան Հայաստանի տարածքում։ Այսպիսով, առաջիկա ժամերից սկսած տեղումները երկրի ամբողջ տարածքում կդադարեն», - հայտնել է Սուրենյանը։
Ըստ կանխատեսման՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ն ընկած ժամանակահատվածում ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով և կպահպանվի անփոփոխ։
Գագիկ Սուրենյանը նաև հավելել է, որ նոյեմբերի երրորդ տասնօրյակը ևս կլինի «բավականին տաք և սակավատեղում»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար