ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի
ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի
1 ԴԵԿ 2025 08:17
ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի

ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի

1 ԴԵԿ 2025 08:17
ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցներն այլևս գոյություն չունեն։ Կազմակերպության տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:59-ին, վերջնականապես ավարտվել է Մինսկի գործընթացի փակումը։
Այս իրադարձությունը տեղի է ունեցել Նախարարների խորհրդի՝ սեպտեմբերի 1-ին ընդունած MC.DEC/1/25 որոշմանը համապատասխան։
Հատկանշական է, որ կառույցի լուծարման գործընթացը մեկնարկել էր անմիջապես կողմերի նախաձեռնությամբ։ Հայաստանը և Ադրբեջանը հանդես էին եկել համատեղ դիմումով՝ ուղղված ԵԱՀԿ-ում ֆիննական նախագահությանը, որով առաջարկել էին դադարեցնել խմբի աշխատանքները։
Հիմք ընդունելով երկու երկրների համատեղ պահանջը և կայացված որոշումը՝ ԵԱՀԿ-ն պաշտոնապես արձանագրել է Մինսկի գործընթացի և հարակից կառույցների գործունեության վերջնական դադարեցումը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար