Սի Ծինփինը Թրամփից պահանջում է դեմ արտահայտվել Թայվանին
Գրանցվել
Գրանցվել
Սի Ծինփինը Թրամփից պահանջում է դեմ արտահայտվել Թայվանի անկախությանը
28 ՍԵՊ 2025 10:20
Սի Ծինփինը Թրամփից պահանջում է դեմ արտահայտվել Թայվանի անկախությանը

Սի Ծինփինը Թրամփից պահանջում է դեմ արտահայտվել Թայվանի անկախությանը

28 ՍԵՊ 2025 10:20
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից փորձում է հասնել սկզբունքային զիջման՝ Թայվանի անկախությանը դեմ հանդես գալու պաշտոնական հայտարարության։ Չինական կողմի մտահղացմամբ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման այս փոփոխությունը կարող է դառնալ երկու երկրների միջև լայնածավալ առևտրային համաձայնագրի կնքման նախապայման, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Հող նախապատրաստելով Թրամփի վարչակազմի հետ բարձր մակարդակի փոխգործակցության համար՝ Սի Ծինփինն այժմ հետամուտ է իր գլխավոր նպատակին՝ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությանը, որը, ըստ Պեկինի հույսերի, կարող է հանգեցնել Թայվանի միջազգային մեկուսացմանը։
Ըստ պարբերականի զրուցակիցների՝ Չինաստանի ղեկավարին այլևս չի բավարարում Բայդենի վարչակազմի օրոք որդեգրած ԱՄՆ-ի դիրքորոշումը, համաձայն որի Վաշինգտոնը «չի աջակցում» Թայվանի անկախությանը։ Փոխարենը, Սի Ծինփինը ծրագրում է ճնշում գործադրել ամերիկացի գործընկերոջ վրա, որպեսզի նա պաշտոնապես հայտարարի, որ ԱՄՆ-ն «դեմ է» Թայվանի անկախությանը։ Այս ձևակերպման փոփոխությունը, թեև նուրբ է, սակայն ունի սկզբունքային նշանակություն և կարող է զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում՝ հօգուտ Պեկինի։
The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ Սի Ծինփինը կարծում է, որ կարող է համոզել Թրամփին, որը, Պեկինի գնահատմամբ, առաջնահերթություն է տալիս տնտեսական համաձայնագրի կնքմանը և պատրաստ է զիջումների գնալ Թայվանի հարցում։ Ամերիկացի գործընկերների հետ բանակցությունների ընթացքում չինացի քաղաքական խորհրդականներն արդեն իսկ ընդգծել են Թայվանի անկախության հետ իրենց անհամաձայնության մասին ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարության անհրաժեշտությունը։ Ըստ որոշ փորձագետների, սա կարող է ամենակարևոր հարցերից մեկը դառնալ՝ ԱՄՆ և Չինաստանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել