Չինաստանը ՄԱԿ-ի վստահելի գործընկերն է. Սի Ծինփին
Գրանցվել
Գրանցվել
Չինաստանը ՄԱԿ-ի վստահելի գործընկերն է․ Չինաստանի նախագահը՝ Գուտերեշին
31 ՕԳՍ 2025 10:28
Չինաստանը ՄԱԿ-ի վստահելի գործընկերն է․ Չինաստանի նախագահը՝ Գուտերեշին

Չինաստանը ՄԱԿ-ի վստահելի գործընկերն է․ Չինաստանի նախագահը՝ Գուտերեշին

31 ՕԳՍ 2025 10:28
Չինաստանը միշտ կլինի ՄԱԿ-ի վստահելի գործընկերը: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը օգոստոսի 30-ին ՝ Տյանցզին նավահանգստային քաղաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ, աջակցել կազմակերպության կենտրոնական դերին միջազգային հարաբերություններում և համատեղ պատասխանատվություն կրել համաշխարհային խաղաղության պահպանման, զարգացման և բարգավաճման խթանման գործում։ Գուտերեշը Տյանցզին է ժամանել՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության 2025 թվականի գագաթնաժողովին։
Սի Ծինփինը կոչ է արել վերականգնել ՄԱԿ-ի հեղինակությունն ու կենսունակությունը նոր պայմաններում: Ըստ նրա, աշխարհը ապրում է վերջին հարյուր տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններ, և Չինաստանը ապահովում է կայունություն ու կանխատեսելիություն՝ շարունակելով առաջարկել նոր հնարավորություններ իր զարգացման միջոցով։
Անտոնիու Գուտերեշը նշել է, որ ներկայումս բազմակողմանիությունը, միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի հեղինակությունը բախվում են լուրջ մարտահրավերների, և միջազգային կառավարման համակարգը խիստ կարիք ունի բարեփոխումների։ Նա ընդգծել է, որ այժմ ճիշտ ժամանակն է վերադառնալու ՄԱԿ-ի հիմնադրման սկզբնական ձգտումներին և արժեքներին։
Գուտերեշը Չինաստանն անվանել է բազմակողմանիության պաշտպանության հիմնասյուն և վստահեցրել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը ՉԺՀ-ի հետ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել