Փաշինյանը՝ Ղազախստանի դերին տարածաշրջանում
Գրանցվել
Գրանցվել
Ղազախստանն էական դեր ունի տարածաշրջանում. Փաշինյանը՝ Տոկաևին
25 ՀՈԿ 2025 07:18
Ղազախստանն էական դեր ունի տարածաշրջանում. Փաշինյանը՝ Տոկաևին

Ղազախստանն էական դեր ունի տարածաշրջանում. Փաշինյանը՝ Տոկաևին

25 ՀՈԿ 2025 07:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Հիրավի նշանակալի են Ղազախստանի անկախ պետականության ամրա­պնդման, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների կայացման, երկրի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանը միտված բարեփոխումները։ Ձեր հեռատես մոտեցումների և հետևողական ու սկզբունքային քայլերի շնորհիվ Ղազախստանն այսօր էական դերակատարություն ունի տարածաշրջանային և գլոբալ հարցերում՝ հարգանք վայելելով միջազգային ասպարեզում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերություններում առկա դինամիկան, նախորդ տարի կայացած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ մեկտեղ, ի հայտ կբերեն Երևանի և Աստանայի փոխգործակցության խորացման նոր դրսևորումներ։

Լիահույս եմ, որ մոտ ապագայում նախատեսված Ղազախստան իմ պաշտոնա­կան այցի ընթացքում մենք կքննարկենք Հայաստան–Ղազախստան միջպետական օրակարգը՝ ի նպաստ բարեկամության, բարօրության և դեպի ապագան միտված երկկողմ ռազմավարական հարաբերությունների առաջմղման»,- մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել