Նեթանյահուին հորդորում են զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ. Wall Street Journal
5 ՍԵՊ 2025 08:24

Նեթանյահուին հորդորում են զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ. Wall Street Journal
5 ՍԵՊ 2025 08:24
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի մերձավոր զինակիցները փորձում են համոզել նրան ՀԱՄԱՍ-ի հետ ժամանակավոր համաձայնագիր կնքելու անհրաժեշտության մեջ՝ Գազայի հատվածում ռազմական արշավը ընդլայնելու փոխարեն: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
Վերջին շաբաթներին անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախարարները մի շարք փակ հանդիպումներ են անցկացրել, որոնց ընթացքում խստորեն խորհուրդ են տվել Նեթանյահուին վերանայել ռազմավարությունը և կենտրոնանալ հաշտության վրա:
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Զամիրը զգուշացրել է, որ հակամարտության հետագա սրումը կարող է փաստացի հանգեցնել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական կառավարման ներդրմանը:
Մոսադի ղեկավար Բարնեան և արտաքին գործերի նախարար Սաարը նույնպես կասկածներ են հայտնել գործողության նպատակահարմարության վերաբերյալ: Նրանց կարծիքով՝ առաջնահերթությունը պետք է լինի հաշտության մասին համաձայնագիրը, որը կհնարավորություն ընձեռի ազատ արձակել գոնե մնացած պատանդների մի մասին:
Սաարը ընդգծել է, որ մարտական գործողությունների շարունակումը լուրջ դիվանագիտական գին և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատճառով միջազգային քննադատության աճ է խոստանում:
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների տարաձայնությունները կրկին դարձել են հանրային քննարկման առարկա, քանի որ վարչապետը որոշել է շարունակել հարձակումը Գազայի քաղաքի վրա՝ չնայած պատերազմի շարունակման ներքին դիմադրության աճին և միջազգային դատապարտմանը, նշվում է հոդվածում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել