Իսրայելի որոշումը Գազայի համար. Միջազգային արձագանք | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Մի շարք երկրներ դատապարտում են Գազան օկուպացնելու Իսրայելի որոշումը
8 ՕԳՍ 2025 15:43
Մի շարք երկրներ դատապարտում են Գազան օկուպացնելու Իսրայելի որոշումը

Մի շարք երկրներ դատապարտում են Գազան օկուպացնելու Իսրայելի որոշումը

8 ՕԳՍ 2025 15:43
«Գազայի օկուպացված հատվածն ամբողջությամբ գրավելու Իսրայելի իշխանությունների ծրագիրը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի»,- ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իսրայելի որոշումը սխալ է անվանել։ Նա կոչ է արել Իսրայելին անհապաղ վերանայել իր որոշումը։
Բեռլինը նույնպես խոր մտահոգություն է հայտնել։ Գերմանիայի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է Իսրայելին զենքի մատակարարումները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը «խոչընդոտել» Իսրայելի ծրագրին՝ նշելով, որ այն նպատակ ունի «պաղեստինցիներին բռնի տեղահանել իրենց սեփական հողերից»։
Եգիպտոսը նամակ է ուղարկել ԱՄՆ-ին՝ զգուշացնելով, որ Իսրայելի որոշման պատճառով ՀԱՄԱՍ-ը մահապատժի կենթարկի մնացած իսրայելցի պատանդներին:
Որոշման ընդունումը Վաշինգտոնը թողել է Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշումը «կախված է Իսրայելից»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել