Wizz Air-ը Գյումրիից ԵՄ ուղղությամբ առաջին չվերթն է սկսել
30 ՍԵՊ 2025 10:03

Wizz Air-ը Գյումրիից ԵՄ ուղղությամբ առաջին չվերթն է սկսել
30 ՍԵՊ 2025 10:03
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ «Wizz Air» ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա-Գյումրի-Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել