Գրանցվել
Գրանցվել
Ուկրաինայի նոր վարչապետը խոսել է բանակի ուժեղացման իր ծրագրերի մասին
17 ՀՈՒԼ 2025 11:48
Ուկրաինայի նոր վարչապետը խոսել է բանակի ուժեղացման իր ծրագրերի մասին

Ուկրաինայի նոր վարչապետը խոսել է բանակի ուժեղացման իր ծրագրերի մասին

17 ՀՈՒԼ 2025 11:48
Ուկրաինայի նոր վարչապետ Սվիրիդենկոն նշել է կառավարության առաջին կես տարվա առաջնահերթությունները։ Դրանք են՝ բանակի որակյալ ապահովումը, սեփական զենքի արտադրության ընդլայնումը և ուկրաինայի զինված ուժերի տեխնոլոգիական մակարդակի բարձրացումը։ Սվիրիդենկոն նաև հայտնել է, որ արդեն սկսվել են պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի աուդիտի աշխատանքները:
Իսկ ո՞վ է այս հավակնոտ ծրագրերը ներկայացնող և պաշտպանող տիկինը՝ պատերազմող Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Զբաղեցրել է տնտեսության նախարարի և փոխվարչապետի պաշտոնները։
Հանքավայրերի վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում կարևոր դեր է ունեցել, ունի հստակ, գրեթե ծայրահեղ հակառուսական դիրքորոշում։ Բազմիցս հայտարարել է, որ խաղաղությունը հանարվոր է միայն հաղթանակի դեպքում, իսկ Ուկրաինայի անվտանգության ապահովման լավագույն տարբերակը համարում է նրան ՆԱՏՕ-ի հովանոցի տակ առնելը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Ուկրաինայի նոր վարչապետը՝ բանակի ուժեղացում | ReOpen