Պուտինը ցանկանում է պատերազմի ավարտը. ԱՄՆ բանագնաց
Գրանցվել
Գրանցվել
Պուտինն ասել է, որ ցանկանում է ավարտվի պատերազմը․ Սթիվ Ուիթքոֆ
27 ՕԳՍ 2025 06:03
Պուտինն ասել է, որ ցանկանում է ավարտվի պատերազմը․ Սթիվ Ուիթքոֆ

Պուտինն ասել է, որ ցանկանում է ավարտվի պատերազմը․ Սթիվ Ուիթքոֆ

27 ՕԳՍ 2025 06:03
«Ես կարծում եմ, որ նա ձեռնարկել է բարեխիղճ ջանքեր՝ խաղաղության գործընթաց սկսելու համար: Նա անպայման այդպես է արել Ալյասկայի գագաթնաժողովում, բայց հակամարտությունը շատ բարդ է»,- Fox News-ին պատասխանել է ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Հարցին, թե արդյոք Պուտինը նրան ասել է, որ ցանկանում է պատերազմի ավարտը, հատուկ բանագնացը պատասխանել է, որ սեղանին դրված է խաղաղության առաջարկ: «Նա ցանկանում է... Նա անպայման այդպես է ասել, և հուսով եմ, որ նա կպահի իր խոսքը»:
Հաղորդավարը նաև հետաքրքրվել է, թե ինչու ԱՄՆ-ը չի կարող սանկցիաներ մտցնել Ռուսաստանի դեմ, եթե այն հեռանում է խաղաղության գործընթացից՝ վերադարձնելու նրան բանակցությունների սեղան, Ուիթկոֆն ասել է. «Դա այն գնահատականն է, որը պետք է տա նախագահը, և նրա մոտ կան բավարար լծակներ, եթե նա որոշի դա անել»,-նշել է նա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել